Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Հայաստանը չունի պատասխանատու և կայացած ուժային կառույցներ

Հայաստանը չունի պատասխանատու և կայացած ուժային կառույցներ
18.06.2025 | 20:28

Մեր սահմաններին կից ընթացող Իսրայել-Իրան լայնածավալ պատերազմի պայմաններում Փաշինյանի ջղաձգումները Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Հայոց Եկեղեցու և Սամվել Կարապետյանի դեմ կարող են հետապնդել երեք հիմնական նպատակ.

1. շեղել ժողովրդի ուշադրությունը երկրի գլխին կախված վիթխարի սպառնալիքներից,

2. ևս մեկ անգամ պառակտել ու շփոթեցնել հասարակությանը, առաջացնել ներքին խժդժություններ և քաոս պետական համակարգում,

3. Ռուսաստանի Դաշնությանն ու Արևմուտքին պատրվակներ մատուցել, որպեսզի Ադրբեջանի հարձակման դեպքում նրանք ունենան հնարովի հիմքեր՝ տարբեր պատճառաբանություններով Հայաստանին օգնություն չցուցաբերելու համար,

4. առաջացած պղտոր ջրում սեփական խափանարար գործողությունները հիմնավորելու կեղծ կռվաններ մոգոնել։

Այսքանը։ Անկախություն ձեռք բերելուց 34 տարի անց Հայաստանը դեռևս չունի պատասխանատու և կայացած ուժային կառույցներ՝ պատասխանատու և կայացած ղեկավարներով։

Պետականազուրկ, անտեր վիճակ է։ Հետևաբար՝

ՈՎ ՔՆԱԾ Է` ԱՐԹՈՒՆ ԿԱՑԵՔ:

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 1582

Մեկնաբանություններ