«» Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է․«Ամերիկայի նպատակը մեկն է՝ կլանել Իրանը։ Այսինքն՝ կրկին Իրանը դնել իրենց ռազմական, քաղաքական և տնտեսական վերահսկողության տակ։ Եվ սա կապված չէ միայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահի հետ, և կապված չէ հենց այն անձի հետ, ով այսօր նախագահ է։ Սա Ամերիկայի քաղաքականությունն է»։               
 

Բայրուի կառավարության հեռանալը աղերս անգամ չունի իմպիչմենտի հետ

Բայրուի կառավարության հեռանալը աղերս անգամ չունի իմպիչմենտի հետ
12.09.2025 | 12:12

Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ «ժողովրդի վստահությունը չվայելող ֆրանսիական կառավարությանը իմպիչմենտ հայտարարեց Ֆրանսիայի Ազգային ժողովը և հեռացրեց»:

Նախագահ Սարգսյանի այս հայտարարությունը, գոնե ինձ համար, տարակուսելի է:

Որովհետև, նախ՝ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն ինքն էր իր կառավարության հետագա աշխատանքի նպատակահարմարության հարցը մտցրել խորհրդարան, և երկրորդ՝ նշել էր հիմնական պատճառը:

Այն է՝ երկրի նախագահի վարած արտաքին քաղաքականության հետևանքով, քաղաքականություն, որն արտահայտում է ոչ թե Ֆրանսիայի ազգային, այլ ԵՄ գլոբալ շահերը, Ֆրանսիա պետության արտաքին պարտքը յուրաքանչյուր ժամում ավելանում է 12 միլիոն եվրոյով:

Սա, փաստորեն, վարչապետի կողմից կատարված սթափության կոչ էր:

Իսկ ֆրանսիական խորհրդարանը վարվեց ճիշտ հայ այն կնոջ նման, որ ասում էր՝ թեկուզ հացը 1000 դրամ էլ դառնա...

Իսկ նախագահ Մակրոնն էլ իր հավատարիմ ընկերոջը նշանակեց վարչապետ և հանձնարարեց ձևավորել կառավարություն։

Բայրուի կառավարության հեռանալը աղերս անգամ չունի իմպիչմենտի հետ:

Իմպիչմենտի պահանջը Մակրոնի հանդեպ է։

Եվ որքան ճիշտ էր Ֆրանսիայի նախագահ (1981-1995թթ) Ֆրանսուա Միտերանը, երբ հաճախակի կրկնում էր. «Ես Ֆրասիայի վերջին նախագահն եմ: Ինձանից հետո գալու են գլոբալիստները»։

ՈՒրիշները՝ չգիտեմ ինչպես, բայց Միտերանին փոխարինած գլոբալիստ Ժակ Շիրակի

մեզ հասցրած հարվածը կործանիչ եղավ:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4468

Մեկնաբանություններ