ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Հայկական ինքնության ու գաղափարական հենքի պաշտպանությունը հզոր ուժ է

Հայկական ինքնության ու գաղափարական հենքի պաշտպանությունը հզոր ուժ է
31.10.2025 | 13:01

Վերջերս մի տեսանյութով էի կիսվել աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հարցազրույցից, որտեղ նա ասում է, որ իր համար հայ լինելը արժեք է։ Այնքան գեղեցիկ, հիացական մեկնաբանություններ էին մարդիկ գրել դրա տակ։ Դրանից ես եզրակացնում եմ, որ մարդիկ անգամ անուղղակի հասկանում են՝ հայ լինելը, հայկական ինքնության ու գաղափարական հենքի պաշտպանությունը հզոր ուժ է։ Դա պարզապես բառ չէ, դա շոշափելի էլ չէ․ դա էներգիա է, որ մարդու հոգին է լցնում, մղում է վերելքի, հաջողության, մղում է լավը ստեղծելուն։

Հենց այդ ուժն էլ վաղուց հասկացել են մեր հակառակորդները։ Այդ իսկ պատճառով ՀՀ-ի դեմ մղվում է անտեսանելի թվացող, բայց խիստ վտանգավոր գաղափարական պայքար՝ մշակույթի, բանակի, կրոնի, կրթության և այլ բաղադրիչների դեմ։ Մղվում է պայքար հայ ազգային պետության դեմ, որովհետև հենց ազգայինն է մեզ ուժ տվել պատմության նույնիսկ ամենածանր փուլերը հաղթահարելու համար։

Մենք, ինչպես և ցանկացած այլ ժողովուրդ, ունենք և՛ դրական, և՛ բացասական կողմեր։ Բացառություն չենք, իհարկե, բայց բացասականը նվազեցնելու համար հենքը դրականը պետք է լինի։ Պետք է տեսնենք մեր դրականն ու լուսավորը, գնահատենք այն, կպնենք մեր արմատին, որպեսզի կարողանանք հաղթահարել մեզ բաժին հասած բարդ պայքարը։

Միգուցե շատերի համար իմ խոսքը ռոմանտիկ է հնչում, բայց, ըստ իս, առանց սեփական արմատներին կպնելու՝ առաջ գնալ չես կարող։ Մեր արմատը արժեքավոր է և ուժ տվող:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2744

Մեկնաբանություններ