Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Դեկտեմբերի 3-ը սիրված ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյանի (1937–1990) հիշատակի օրն էր

Դեկտեմբերի 3-ը սիրված ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյանի (1937–1990) հիշատակի օրն էր
04.12.2025 | 12:18

Երգի ճանապարհին նրա առաջին քայլերը սկսվել են դպրոցական երգչախմբում։ Թեև կյանքի հանգամանքների պատճառով նրան չի հաջողվել ստանալ համակարգային երաժշտական կրթություն, դա բնավ չի խոչընդոտել նրա կայացմանը, որպես բեմի լիարժեք ու ինքնատիպ կատարող։

Ավտոդողերի գործարանում աշխատելու հետ զուգահեռ՝ նա երգում էր երգի-պարի անսամբլում, շրջագայում ու հանդես գալիս Հայաստանի տարբեր շրջաններում, ինչպես նաև ՈՒկրաինայում, Բելառուսում, Բալթյան երկրներում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Սիրիայում, Լիբանանում և Բելգիայում։

1957 թվականին Վալյա Սամվելյանը մասնակցեց Հայաստանի երիտասարդական փառատոնին և զբաղեցրեց առաջին տեղը՝ արժանանալով ոսկե մեդալի։ Դրան հաջորդեցին ևս երեք ոսկե մեդալներ։ Սակայն նույնիսկ այդ բարձր գնահատականները նրա համար վերջնակետ չդարձան․ նա ձգտում էր նոր բարձունքների՝ իր արվեստը հասցնելով առավել բարձր մակարդակի։

Վալյա Սամվելյանը վերջնականապես կայացավ որպես երգչուհի՝ Հայաստանի հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլում, որտեղ նույն բեմում հանդես էին գալիս հայ երգարվեստի խոշոր անուններ՝ Արաքսյա Գյուլզադյանը, Շողիկ Մկրտչյանը, Օֆելյա Համբարձումյանը, Հովհաննես Բադալյանը, Նորայր Մնացականյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Մանիկ Գրիգորյանը։

Նրա կատարմամբ հնչել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Ալեքսեյ Հեքիմյանի, Խաչատուր Ավետիսյանի, գուսան Աշոտի, Շահենի և այլոց ստեղծագործությունները։

Առավել ճանաչված կատարումներից են՝

«Անուշիկ իմ քույրիկ»,

«Անցար այգուս նայելով»,

«Զոր գիշեր»,

«Շորորա»։

Երգչուհու մահից հետո նրա որդու՝ Արա Գևորգյանի ջանքերով լույս տեսան երկու ալբոմներ՝

«Թողեցիր ինձ մենակ» և

«Անուշիկ իմ քույրիկ»։

Վալյա Սամվելյանի ձայնը մնաց ժողովրդի հիշողության մեջ՝ որպես անկեղծության, քնքշության և հայկական ոգու արտահայտություն։

Armenian Radio Archive-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ