Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Ո՞վ կլինի այդ հոգևորականը

Ո՞վ կլինի այդ հոգևորականը
07.12.2025 | 12:31

Տեսնես ո՞վ կլինի այն հոգևորականը, որը, չմեղանչելով իր խղճի առջև և ըստ ՀԱԵ կանոնի, ՆՓ-ի ներկայությամբ ընթացող պատարագի ժամանակ «տհաճ անակնկալ» կմատուցի և արժանապատվորեն կարտաբերի Վեհափառ Հայրապետի անունը։

Անկասկած է, որ ի վերջո մեկնումեկը դա անելու է, որից սա անշուշտ ընկնելու է ֆիզիկական և մտավոր անկանոն ջղաձգումների մեջ և խուճապահար ծլկի այդտեղից՝ որպես մի դիվահար:

Միայն այդպես կկասեցվի սրա մտահղացած և թափ հավաքող «պատարագ-շոու» պղծությունը և ինչու՞ ոչ, սկզբը դրվի սրա 8-ամյա հակահայ գործունեության ՎԵՐՋ-ին...

Աստված օգնական և պահապան ազգիս հայոց ՝ ի Հայրենիս և ի Սփյուռս:

Արգամ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ