Չարենցը կասեր. «Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով»:
Հայ մարդկանց կիրակիները պղծելուց բացի, դավաճանության, տիրադավության, սրբապղծության հպարտ ցուցադրությունից բացի ուրիշ ոչ մի արդյունք նա չի գրանցում: Միակ բանը, որ գրանցում է, այն է, որ աննախադեպ խառնակիչ է և դավաճանեցման տանող, որ միակը չմնա այդպիսին: Ուրիշ ոչ մի բան: Թողեք թող իր ու շրջիկ եպիսկոպոսաց շապիտոյի ազատ անկումը շարունակի: Վստահեցնում եմ՝ աննախադեպ ազատ անկման մեջ է:
P.S. Շիրակի թեմը մնաց իր հոգևոր բարձրության և իմաստնության վրա: Շրջիկ շապիտոն արագ լքում է Գյումրին՝ արժանանալով գյումրեցու կշտամբանքին: Շոուն ավարտվեց: Վեհափառի և Միքայել Աջապահյանի անունները Յոթ Վերքում բարձր հնչեցին:
Վլադիմիր Մարտիրոսյան