Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն։ Այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ասել է Türkiye թերթին՝ Ռուսաստան կատարած այցից հետո, որը տեղի է ունեցել հունիսի 16-17-ին։               
 

Նիստը շարունակվում է, պարոնայք երդվյալ ատենակալներ

Նիստը շարունակվում է, պարոնայք երդվյալ ատենակալներ
09.01.2026 | 14:22

Երեկ, չգիտեմ արդեն՝ որերորդ անգամ, նայում էի «Տասներկու աթոռ» ֆիլմը։

Ինձ համար՝ լավ էր։

Քաղաքականությունից, առօրյայից, ժխորից հեռու։

Լավ, աշխարհից վերացած՝ դիտում էի։

Մինչ այն պահը, երբ Օստապ Բենդերը «Չորս ձիերի ակումբում» դասախոսություն էր կարդում։

ՈՒ էստեղ հանկարծ՝ ոնց որ տոկը տար․․․ Նիկոլն էր՝ տեղը դրած։

Թե կարող եք՝ դուք էլ դիտեք, համեմատեք։

Բայց օրս այդպես էլ փչացավ։

Նիստը շարունակվում է, պարոնայք երդվյալ ատենակալներ․․․

Պավել ՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3400

Մեկնաբանություններ