Իրանի իշխանությունները չեն պատրաստվում կախաղանի միջոցով մահապատժի ենթարկել բողոքի ակցիաների մասնակիցներին՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Կախաղանի մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա ապատեղեկատվական արշավի տարրերից մեկն է, որը գործարկվել է՝ այս ամենի մեջ ներքաշելու համար, ինչն էլ կարող է աղետալի հետևանքներ ունենալ»,- հավելել է նախարարը։               
 

Այս գեհենական ժամանակներն անցողիկ են, իսկ քրիստոնեությունը՝ հավերժ

Այս գեհենական ժամանակներն անցողիկ են, իսկ քրիստոնեությունը՝ հավերժ
10.01.2026 | 18:05

Փաշինյանական մամլիչը երեկ անցավ նաև մի շարք քահանաների վրայով, ովքեր բավականին սինխրոն հանդես եկան հայտարարությամբ, որով հայտնեցին, թե համալրում են տիրադավների շարքերը։ Սա ակնհայտ կոմպրոմատային ու շանտաժային հերթական պարտիան էր, որը կիրառվեց թուլակամ ու ուխտադրուժ այդ «սաստավի» վրա, որոնք, հրաժարվելով իրենց ուխտից, համալրեցին հակաքրիստոնյաների բանակը։

Դրան զուգահեռ՝ Առաքելական եկեղեցու քահանայաց դասի մեծամասնությունը նախօրեին իրական ապտակ հասցրեց գլխավոր աղանդապետին և նրա «գվարդիային»՝ ընդգծելով իր հավատարմությունը Վեհափառ Հորն ու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հավերժական ուխտին։ Այս կերպ քահանայաց դասը ցույց տվեց, թե ինչ է նշանակում որդիական հավատարմություն և հնազանդություն, և թե անառակաբարո վարքագիծն ինչպես պետք է գանահարել ու համարել եկեղեցուց դուրս։

Ես հասկանում եմ, որ քահանաներից շատերն իրենց հոգու խորքում լրիվ այլ բան են մտածում և ինչ-ինչ թեմաների կուլ են գնացել ու ծնկել, սակայն տեղի ուենցող այս գործընթացը նաև ցույց է տալիս, թե ինչ անողնաշար ու թուլակամ դեմքեր կան եկեղեցում, ովքեր ծպտվել են քահանայական փիլոնի տակ և կոնֆորմիստին բնորոշ կեցվածքով ձև բռնած ապրել։

Ձեզ ուղղակի բարձրաձայն ասում եմ, որ այս գեհենական ժամանակներն անցողիկ են, իսկ քրիստոնեությունը՝ հավերժ․ այսօրվա ձեր արածը լինելու է այն խարանը, որը դուք կրելու եք մինչև ձեր կյանքի վերջը և Վեհափառից ծնկաչոք ներում հայցեք։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 830

Մեկնաբանություններ