Անտեսանելի բարեկամներ
12.01.2026 | 21:59
Բնավ մի՛ վհատվիր և մի՛ հուսահատվիր, երբե՛ք:
Պարզապես դարձիր մի «Անոթ», որ զորություն ու օգնություն է հասցնում ուրիշներին: Ավելի մեծ հասկացողություն ու համակրանք ունեցիր: Ավելի ջե՛րմ վերաբերվիր մարդկանց: Թույլ չտա’ս, որ կյանքդ ամբողջովին մտահոգություն դառնա: Ոսկին հալոցքի մեջ մնում է այնքան, որքան անհրաժեշտ է զտվելու համար: Արդեն իսկ լսում եմ երգն ու ցնծությունը անտեսանելի բազմության, որ ուրախանում է քոհաղթանակի համար:
Իմ հետևորդներից ո՛չ ոք չէր սխալվի ու հետ չէր ընկնի, եթե մի պահ բարձրանար վարագույրը, և նա կարողանար տեսնել, թե ինչպես են այն կողմում չար ոգիները հրճվում իր անկումների համար, և ինչպես են տրտմում ու հուսախաբ լինում հրեշտակները, որ իր հաղթանակն են ցանկանում: Հրեշտակները գործում են Իմ անունով և Իմ զորությամբ և ուրախանում ու ցնծում են` ձեր հաղթանակի դեպքում:
Ձեզ հետ է Իմ այն նույն զորությունը, որով Ես հաղթեցի Սատանային անապատի մեջ. կրեցի տագնապն ու տրտմությունը` Գեթսեմանի պարտեզում, ապրեցի մահը` Գողգոթայի վրա:
Ա՛յս մասին մտածեք:
Մեկնաբանություններ