Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է Եվրամիությանը ՈՒկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին։ «Այսօր մենք պատմական քայլ ենք անում դեպի ԵՄ-ում ՈՒկրաինայի ապագան՝ բացելով նրա անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները»,- գրել է նա։               
 

Բուժվելու գաղտնիքը

Բուժվելու գաղտնիքը
22.02.2026 | 21:59
Փետրվարի 23
Սիրեք գործով հագեցած կյանքը:
Այն ուրախությամբ է լցված:
Սիրում եմ ձեզ և հրամայում, որ ուրախ լինեք:
Այս գարնան պայծառությունից վերցրեք ուրախության ձեր բաժինը:
Որքան հնարավոր է ավելի շատ դրսում եղեք:
Արևն ու օդը Իմ ապաքինող ուժերն են, ինչպես ներքին ուրախությունը, որ թունավորված ու ծանրացած արյունը փոխում ու դարձնում է առողջ ու կենսունակ:
Չմոռանաք, որ մարմնի, մտքի ու հոգու բժշկությունը ներսից է գալիս. Իմ հոգու հետ ունեցած ձեր հոգու մտերիմ առնչությունից:
Դիտվել է՝ 2434

Մեկնաբանություններ