Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է Եվրամիությանը ՈՒկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին։ «Այսօր մենք պատմական քայլ ենք անում դեպի ԵՄ-ում ՈՒկրաինայի ապագան՝ բացելով նրա անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները»,- գրել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
09.05.2026 | 22:40
Տե՛ր Հիսուս,
Խաչիդ մեջ է փրկությունը,
Խաչիդ մեջ է զորությունը,
Խաչիդ մեջ է կյանքը։
Թող իմ սիրտը ճանաչի այդ մեծ խորհուրդը։
Խաչյալ Փրկիչ,
Խաչդ թող լինի իմ ուղեցույցը։
Խաչդ թող ամրացնի իմ հոգին փորձությունների ու դժվարությունների ժամանակ։
Խաչդ թող լինի իմ պաշտպանությունը չարի դեմ։
Խաչդ թող լույսի աղբյուր լինի մթության մեջ։
Խաչդ թող սիրո նշան լինի իմ սրտում ու կյանքում։
Փա՛ռք Քո հաղթական Սուրբ Խաչիդ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:
Դիտվել է՝ 3264

Մեկնաբանություններ