Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է Եվրամիությանը ՈՒկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին։ «Այսօր մենք պատմական քայլ ենք անում դեպի ԵՄ-ում ՈՒկրաինայի ապագան՝ բացելով նրա անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները»,- գրել է նա։               
 

Մի մեծ հոգեբուժարանի է վերածել ամբողջ հանրապետությունը, ինքն էլ գլխավոր գիժ է խաղում

Մի մեծ հոգեբուժարանի է վերածել ամբողջ հանրապետությունը, ինքն էլ գլխավոր գիժ է խաղում
22.05.2026 | 17:17

Մարդ զարմանում է, թե ոնց է էս ժողովուրդը անընդհատ նույն սխալը կրկնում։

«Տուշոնկա» օպերացիան տեսնելուց ու բազմաթիվ կեղծ ու ֆեյք լուրեր աչքի առաջ ունենալուց հետո, երբ դրանց մեծ մասը կամ չի ապացուցվել, կամ հերքվել է, կամ ապացուցվել է, որ սուտ էր ու հեյրուրանք՝ էլի առանց դատ ու դատաստանի սպասելու մարդիկ գնահատականներ են տալիս ստախոսների խմբակի հրապարակած ցանկացած ինֆորմացիայի:

Լավ, ինչքա՞ն կարելի է։

Ու դեռ մի կողմ դնենք, որ մարդկանց պետական դավաճանության մեջ մեղադրում է մեկը, ով պաշտոնապես մեր թշնամուն՝ Ադրբեջանին է հանձնել բազմաթիվ ականապատ տարածքների քարտեզներ և այլ տեղեկություններ։ Եվ էդ անձը ու նրա ենթակայությամբ գործող խուլիգանախումբը հիմա դավաճանություն է որակում ՀԱՊԿ-ի շրջանակներում և երկու երկների միջև ստորագրված բազմաթիվ պայմանագրերով ռազմավարական դաշնակից համարվող երկրին ինչ-որ նյութեր տրամադրելու կասկածանքը (դեռ դա պիտի ապացուցվի ու հիմնավորվի դատարանով, այդ թվում՝ այդ ինֆորմացիայի բնույթը և այլ մանրամասներ):

Եվ էս ամեն ինչն էլ էն դեպքում, երբ տարիներ շարունակ նույն երկրից մեր երկիրը տասնյակ հազարների հասնող հետախուզական, խորհրդատվական և այլ բնույթի տեղեկություններ է ստացել:

Դե, երևի հիմա արդեն իրենց խորհրդատուների ու հետախուզության ապահովումը իրականացնում են Թուրքիան և Ադրբեջանը, իսկ թշնամին էլ Ռուսաստանն է:

Հ.Գ.

Լավ, ե՞րբ է էս շրջափուլն ավարտվելու, ու երկիրն ազատվի էս խելագարից: Մի մեծ հոգեբուժարանի է վերածել ամբողջ հանրապետությունը, ինքն էլ գլխավոր գիժ է խաղում:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 4015

Մեկնաբանություններ