Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Նրանց օդի պես անհրաժեշտ է քո սայթաքումն ու անկումը. քո հաջողությունը ցույց կտա նրանց չնչին էությունը

Նրանց օդի պես անհրաժեշտ է քո սայթաքումն ու անկումը. քո հաջողությունը ցույց կտա նրանց չնչին էությունը
24.09.2026 | 13:19

Էշերի և ձիերի բնույթի մասին

Եթե դու թանկ, ազնվացեղ արշավաձիուն մտցնես էշերի ախոռ, ապա մեկ տարի հետո նա ոչ թե նրանց կսովորեցնի քամու պես սլանալ, այլ կսկսի շարժվել էշերին հատուկ դանդաղկոտությամբ և հետ կվարժվի վարգելուց։

Սակայն ամենասարսափելին կլինի հետո, երբ այդ ձին փորձի հիշել իր իրական բնույթը։ Եվ երբ փորձի վազել, էշերը կսկսեն քացի տալ, կծել, հետ քաշել նրան։

Որովհետև նրա արագությունը անարգում և նվաստացնում է նրանց գորշ գոյությունը։

Ճիշտ այդպես հասարակություն կոչվող ամբոխը վարվում է յուրաքանչյուրի հետ, ով փորձում է դուրս գալ սովորական համարվող համակարգից։

Դու ծնվում ես ահռելի ներուժով, դու ունես պատվախնդրություն (ամբիցիաներ), դու ցանկանում ես մասշտաբ և մեծ փողեր, բայց քեզ մանկուց փակում են ստանդարտների արկղում։

Քեզ ասում են՝ եղիր ինչպես բոլորը, դուրս մի պրծնի շրջանից։ Գտիր ստաբիլ աշխատանք և գլխիցդ բարձր մի թռիր։ Քեզ մտածված վարժեցնում են էշի ստանդարտին։

Եվ երբ ուժ ես գտնում վազելու, միջակների այդ ամբոխը սկսում է ցեխ շպրտել քեզ վրա։

Նրանք քննադատելու են քո մտքերը, ծաղրելու են քո երազանքները, սպասելու են քո ձախողմանը։ Նրանց օդի պես անհրաժեշտ է քո սայթաքումն ու անկումը։

Քո հաջողությունը ցույց կտա նրանց չնչին էությունը։

Մի սպասիր քաջալերման նրանցից, ովքեր շարժվում են շրջանաձև։

Мехак Саядян

Դիտվել է՝ 863

Մեկնաբանություններ