ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ամոթ և տագնապ

Ամոթ և տագնապ
11.10.2026 | 00:05

Հոկտեմբերի 11

«Ամեն ժամ Տիրոջն օրհներգեմ, նրա օրհնությունն
ամեն ժամ բերանումս լինի: Խնդրեցի Տիրոջն ու
Նա լսեց ինձ և իմ բոլոր նեղություններից փրկեց
ինձ: Մոտեցեք Տիրոջը ու առեք լույս, և թող ձեր
երեսը չծածկվի ամոթով» (Սաղմոս ԼԴ. 1.4.5):

Իմ որդիներ, տեսեք, որ անգամ տագնապի պահին ձեր առաջին քայլը Աստծուն օրհնելը լինի: Նախքան ձեր աղաղակը, ձեր նեղության մեջ բարեբանեք ու օրհնեք Տիրոջը, անգամ այն ժամանակ, երբ տագնապները պաշարեն ու սաստիկ նեղեն ձեզ:
Այս է Իմ Աստվածային հրամանը, այսպես մոտեցեք Ինձ: Նկատի ունեցեք այս բանը: Նույնիսկ մեծագույն տագնապի մեջ փնտրեք ու գտեք շնորհակալ լինելու պատճառներ:
Այս ձևով դուք հաղորդության կապ կհաստատեք ձեր և Իմ միջև: Եվ այդ գծի վրայով ձեր տագնապի աղաղակը Ինձ կբարձրանա:
Այսպես կհասկանաք, որ Իմ օգնությունն ուղարկելով` ազատում եմ ձեզ վտանգներից: Խաղաղությունը վերգտնելով` ձեր սրտերը կլցվեն ուրախությամբ: Ծանրություններից ձերբազատված` թեթև սրտով շունչ կքաշեք, և այդ կլինի արդյունքը` օգնության համար Ինձ դիմելու:
Կփարատվեն նաև ամոթն ու տագնապը: Այս կլինի առաջին քայլից հետո: Երբ ձեր սիրտը ուղղեք Իմ առաջ, այնուհետև կարդարանաք նաև մարդկանց առջև:
Դիտվել է՝ 3220

Մեկնաբանություններ