«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Այս գործընթացի ամենակարևոր հանգամանքներից մեկը ընդդիմադիր հասարակության քաղաքական սուբյեկտայնության դրսևորումն է

Այս գործընթացի ամենակարևոր հանգամանքներից մեկը ընդդիմադիր հասարակության քաղաքական սուբյեկտայնության դրսևորումն է
05.11.2026 | 14:02

12 կուսակցությունների հայտարարության և ստորագրությունների տակ կա նաև մեկ այլ՝ շատ ավելի մեծ ստորագրություն։

Դա ձեր ստորագրությունն է։ Ձեր՝ Հայաստանի գիտակից, պահանջատեր, պատվախնդիր ընդդիմադիր հասարակության օրակարգն ու ստորագրությունը։

Եվ այսօր իմ առանձնահատուկ շնորհակալությունը հենց ձեզ է։

12 քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը միջկուսակցական համաձայնության արդյունք չէ։ Այն ձեր հետևողականության, ձեր քաղաքական առաջնահերթությունների և հանրային գերակայությունների պահանջի արտահայտությունն է։ Դուք ձևավորել եք այդ սկզբունքային հայտարարության անհրաժեշտությունը։ Եվ ամենակարևորը՝ դուք հետևողականորեն պաշտպանել եք այն չորս հիմնարար սկզբունքները, որոնք այսօր դարձել են ընդհանուր ընդդիմադիր քաղաքական օրակարգ։

1. Հայաստանի ինքնիշխանություն. ո՛չ՝ Ադրբեջանի պահանջով Սահմանադրության փոփոխության պարտադրանքին։

2. Արժանապատիվ խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների։

3. Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն։

4. Ժողովրդավարական ազատությունների և քաղաքացիական իրավունքների վերականգնում։

Սրանք պարզապես քաղաքական հայտարարության չորս կետեր չեն։ Սրանք այն սկզբունքներն են, որոնց շուրջ ընդդիմադիր հասարակությունը ժամանակով ձևավորել է իր գործողությունները, պահանջներն ու քաղաքական առաջնահերթությունները։

Կուսակցությունները կարողացան ընդհանուր հայտարարի գալ նաև այն պատճառով, որ ընդդիմադիր հասարակության մեջ այդ սկզբունքային ընդհանրությունն արդեն ձևավորվել էր։

Եվ սա քաղաքականապես շատ կարևոր հանգամանք է։

Դուք պարզապես դժգոհ ընտրազանգված չեք։ Դուք քաղաքական կամք ունեցող, օրակարգ ձևավորելու և իր ներկայացուցիչներից պատասխանատվություն պահանջելու կարողությամբ օժտված հասարակություն եք։

Արժանի է գնահատանքի նաև ընդդիմադիր կուսակցությունների՝ տարաձայնություններից վեր կանգնելու և այդ հանրային պահանջին քաղաքական համաձայնությամբ արձագանքելու կարողությունը։

Բայց այս գործընթացի ամենակարևոր հանգամանքներից մեկը հենց ընդդիմադիր հասարակության քաղաքական սուբյեկտայնության դրսևորումն է։

Ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն այս հայտարարության մեջ տեսնի նաև իր հետևողականության, իր սկզբունքներին հավատարիմ մնալու և իր քաղաքական պահանջների արդյունքը։

Հ.Գ. Հայտարարությունը կարելի է ստորագրել մեկ օրում, իսկ սկզբունքներին հավատարիմ, քաղաքականապես հասուն հասարակությունը ձևավորվում է տարիների ընթացքում։

Դուք ուժ եք։ Ոչ թե որևէ կուսակցության հետևում կանգնած, այլ սկզբունքների շուրջ համախմբված, գիտակից և պահանջատեր ուժ։

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 630

Մեկնաբանություններ