Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Հացադուլ` մարաթոնյան ոճով

03.06.2008 | 00:00

ՀՀՇ վարչության շենքի մոտ շարունակվում է հացադուլային պայքարի մարաթոնը, որի շրջանակներում յուրաքանչյուր չորս օրը մեկ փոխվելու է հացադուլավորների քառյակը: Հացադուլը կշարունակվի մինչև հունիսի 20-ը (հիշեցնենք` Տեր-Պետրոսյանն այդ օրը Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել): Հացադուլին միանալու ցանկություն են հայտնել ավելի քան 250 երիտասարդ ՀՀՇ-ականներ, որոնք ՀՀ իշխանություններից պահանջում են կատարել ԵԽԽՎ 1609 բանաձևի բոլոր կետերը: Այն է` անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել քաղաքական դրդապատճառներով հետապնդումները, անցկացնել մարտի 1-ի ոճրագործության միջազգային անկախ հետաքննություն և չխոչընդոտել հավաքների ազատության սահմանադրական իրավունքի իրականացմանը: Թեև հացադուլի մասին վաղօրոք տեղյակ են պահվել Երևանի քաղաքապետարանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ Գլխավոր դատախազությունը և Հայաստանում Կարմիր խաչի ընկերությունը, սակայն առայսօր հացադուլավորներին այցելել են միայն Կարմիր խաչից և հայտարարել, թե ոչնչով չեն կարող աջակցել, քանի որ չեն զբաղվում քաղաքականությամբ: ՀՀՇ անդամների հացադուլին պատրաստվում են միանալ նաև այլ ընդդիմադիր կուսակցությունների անդամներ, որոնք, սակայն, դեռևս պաշտոնապես չեն հայտարարել իրենց մտադրության մասին:

Լ. Մարտոյան

Դիտվել է՝ 8350

Մեկնաբանություններ