Վաղը, մարտի 31-ին, ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ելույթ կունենա ճանաչված դաշնակահար Վահագն Պապյանը: Սա «Բրամսի սիմֆոնիկ գործեր» համերգաշարի 4-րդ համերգն է: Ծրագրում՝ Դաշնամուրի թիվ 2 կոնցերտ և Սիմֆոնիա թիվ 3: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:
Մարտի 30-ին` ժամը 20:30-ին, Մեցցո ակումբում տեղի կունենա YellowStones խմբի «Զարմանալի Ու Անսովոր» դեբյուտային ձայնասկավառակի և «Նազան Յար» երգի տեսահոլովակի շնորհանդեսը:
Lragir.am-ը գրել է՝ ի պատասխան մարտի 24-ի SUT.am կայքի հրապարակման (որում բացահայտվում է դպրոցների և մանկապարտեզների 114 տնօրենների կողմից վարչական ռեսուրսի կիրառումը իշխող Հանրապետական կուսակցության օգտին), Հայաստանի դատախազությունը հայտարարեց, որ «114 դպրոցների տնօրենների ձայնագրություններից միայն մեկն է պարունակում առերևույթ հանցագործության հատկանիշներ»:
Մարտի 29-ին և 30-ին, ժամը 19:00-ին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա Ն. Ս. Նադեժդինայի անվան պարարվեստի պետական ակադեմիական «Բերյոզկա» անսամբլը:
Անդրանիկ այս մրցույթը ներկայացրեց ՀՆՄ քարտուղար, ՀՀ վաստակավոր նկարիչ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԶԻԶՅԱՆԸ. «Հայաստանի նկարիչների միության վարչության որոշմամբ 2016-ին կազմակերպվեց «Լավագույն ստեղծագործություն» մրցույթը, որը տարեվերջին ամփոփում է միության բաժինների կողմից լավագույնը ճանաչված գործերը։
Վաստակաշատ արվեստաբան Շահեն Խաչատրյանը, ինչ խոսք, ուռա-հայրենասիրությանը տուրք տալով չէ, որ իր ծավալուն աշխատությունը՝ նվիրված աշխարհահռչակ ծովանկարչի ծննդյան 200-ամյակին, վերնագրել է «Հովհաննես Այվազյան»:
Այս խորագրով գարունն ամեն տարի այցելում է Աբովյան-16՝ Հայաստանի նկարիչների միություն, որտեղ ավանդաբար կազմակերպվում է հայ նկարչուհիների ստեղծագործությունների ցուցահանդես:
Մարտի 25-ին ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ մեզնից գնաց հուշի ու պայծառացման մենանվագով: Նրան ճանաչելու իմ բոլոր տարիներին, հատկապես նրա վարչապետ եղած ժամանակաշրջանում, միշտ մտածել եմ, թե ինչով էր նա տարբերվում անկախ հանրապետության մյուս վարչապետներից:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...