Սինգապուրի ազգային համալսարանը 3-րդ տարին անընդմեջ Ասիայի լավագույն ուսումնական հաստատություն է ճանաչվել՝ բրիտանական Quacquarelli Symonds ընկերության` տարածաշրջանային բուհերի վարկանշային ցուցակի արդյունքներով: Երկրորդը, ինչպես մեկ տարի առաջ, Հոնկոնգի համալսարանն է:
Ես Ստյոպա Խոյեցյանն եմ՝ գյուղատնտեսության մեքենայացման գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրենը: Ինստիտուտը միութենական նշանակության էր և զբաղվում էր լեռնային գյուղատնտեսության մեքենայացման խնդիրներով: Այդ տարիներին մեր առջև խնդիր դրվեց ստեղծել այնպիսի տեխնոլոգիաներ, մեքենասարքավորումներ, որոնք կապահովեին անասնապահության մրցունակությունը:
Եթե երկրի վիճակը նորմալ լիներ, շատերը գրելը կթողնեին, խոսելը` նույնպես: Բայց, դե, օրավուր ահագնացող իրադրությունը սա՛ է, և մարդիկ ինքնարտահայտվելու բնական ձգտում ունեն:
1960 թվականին Բեռլինի միջազգային տոնավաճառում գերմանացիներն առաջին անգամ տեսան հայկական մշակման և արտադրության «Նաիրի-2» ու «Հրազդան» հաշվիչ մեքենաները և ձեռք բերեցին իրենց գիտական կենտրոնների համար
Ուսանողներն իրենց կտավներում «բացահայտեցին» Ծաղկաձորը: Հունիսի 10-12-ը ՀՀ ԿԳՆ Աբովյանի պետական քոլեջի 40 ուսանողներ 3 մանկավարժների ղեկավարությամբ բնության գրկում անցկացրին «Ամառային պլենեռ» խորագրով ուսումնական պրակտիկա:
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հունիսի 13-ին, 91 տարեկանում կյանքից հեռացել է անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր Օֆելյա Համբարձումյանը:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն մրցույթի մասնակիցների, ժյուրիի անդամների, հյուրերի համար կազմակերպել է նաև մի շարք մշակութային միջոցառումներ։ Հունիսի 12-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Լեոնարդ Բերնսթայն. ավելին, քան կյանքն է» ֆիլմի ցուցադրությունը։
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...