ՀՀ նախագահի, մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ նոյեմբերի 7-ին կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը ու կտևի մինչև նոյեմբերի 11-ը: Փառատոնը, որի կազմակերպիչը ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամն է, այս տարի նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ մասնակցել է հայ ազգային դասական երաժշտական դպրոցի հիմնադիր, մեծ երգահան Կոմիտաս վարդապետի հուշարձանի հանդիսավոր բացման արարողությանը:
Էդինբուրգի համալսարանի աստղագետները հայտնաբերել են անսովոր պայմաններ PSO J318.5-22 անսովոր էկզոմոլորակի մթնոլորտում, որը գտնվում է Արեգակից 75 լուսատարի հեռավորության վրա։ Այդ մոլորակն ազատ թռչում է տիրույթում ու կապված չէ որևէ աստղի հետ։
Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:
Լույս է տեսել փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ծովինար Վազգենի Չալոյանի «Գեղագիտության պատմություն» գիրքը («Ամրոց գրուպ» հրատարակչություն)։
«Իրատեսը» զրույցի է հրավիրել այս տարի 80-ամյակը բոլորած, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ, պրոֆեսոր, «Մովսես Խորենացի» մեդալակիր, ՀՀ մշակույթի, գիտության և կրթության նախարարությունների ոսկե մեդալակիր ՍՈՒՐԵՆ ՀԱՍՄԻԿՅԱՆԻՆ։
Սեպտեմբերի 10-21-ն ընկած ժամանակահատվածում Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցումների արդյունքները, որոնք հրապարակվեցին օրերս, բավականին իրարամերժ ու լայն քննարկումների առիթ են դարձել։
ՈՒկրաինական ճգնաժամ, Սիրիա, Իսլամական պետության ձևավորում, ԱՄՆ-Չինաստան սկսված նավատորմային հակամարտություն, գերտերությունների միջև ծավալվող հակամարտություններին մանր ու միջին երկրներին պարտադրվող մասնակցություն:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...