«Դոկտոր Սինեմա» երիտասարդական ՀԿ-ն «Արտ-Ֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնի շրջանակներում մայիսի 12-ից հունիսի 10-ը կազմակերպում է վավերագրական ֆիլմի նկարահանման մեկամսյա դասընթաց:
Ապրիլի 30-ին, ժամը 20:00-ին «Կասկադ» համալիրի հարակից տարածքում տեղի կունենա համերգ՝ նվիրված Ջազի միջազգային օրվան, որի շրջանակներում Մակեդոնիայից Երևան են այցելելու ազգությամբ հայ ջազ երաժիշտներ Թավիջյան եղբայրները իրենց տրիոյով:
Կալիֆոռնիայի Նորդռիջ պետական համալսարանի (CSUN) քիմիայի պրոֆեսոր Գագիկ Մելիքյանն արժանացել է 2015 թ. Քենեդի կենտրոնի «Սթեֆան Սոնդհեյմի անվան ոգեշնչող ուսուցիչ» մրցանակին: Ամենամյա մրցանակը շնորհվում է այն մանկավարժներին, որոնք շրջադարձային ազդեցություն են ունեցել ուսանողների կյանքում և մեծ ներդրում ուսուցման ոլորտում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոց, որտեղ մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննությունները: Նախարարը հանդիպել է հավակնորդներին, զրուցել նրանց հետ և հետաքրքրվել` ինչ խնդիրներ են ծագել վերապատրաստումների ընթացքում:
Թուրքական Cumhuriyet-ի լրագրող Դույգու Գյուվենչը խիստ քննադատել է թուրքական իշխանությունների քայլերը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմն առնելու հարցում՝ շեշտելով, որ Թուրքիան միայն կորուստներ ունեցավ։
Լոնդոնում Sotheby’s-ի աճուրդում վաճառքի են հանվում Ֆրենսիս Բեկոնի երկու ինքնադիմանկար, որոնց գտնվելու վայրը մի քանի տասնամյակ շարունակ անհայտ էր: Ինչպես գրում է BBC-ին հղումով, խոսքը «1975-ի ինքնանկարի» և «Ինքնադիմանկարի երեք էսքիզ» (1980) կտավների մասին է:
Մեքսիկայում հեղուկ սնդիկ են հայտնաբերել մ.թ.ա. 100-ականներին կառուցված Տեոտիուական քաղաքի բուրգում, որը, ըստ գիտնականների, հնարավոր է՝ քաղաքի առաջին թագավորի դամբարանն է, գրում է Daily Mail-ը:
Լոնդոնի գրքի ցուցահանդեսում Հայաստանի Հանրապետությունն այս տարի մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ:
Հովհաննես Թադևոսի Կարապետյանը` Հովհաննես Շիրազը (այդ անունով նրան կնքել էր լուսահոգի Ատրպետը, որպես ցողապատ վարդերի երգչի) ծնվել է Շիրակ աշխարհի Գյումրի քաղաքում, 1915 թ. ապրիլ ամսին, Արագած լեռան արծվենի հայացքի տակ:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...