11.03.2015|
14:09
Արևը նոր էր բացել աչքը: Նայում էր մարդուն ու չէր ուզում ճանաչել: Շրջապատում ամեն բան հոգեխռովքի մեջ քնած էր, իսկ քաղաքի փողոցներով քայլում էր մի մարդ, ով կարծես ամբողջ գիշեր հենց այնպես քայլել էր ու տեղ չէր հասել: Աչքերի տակ սևացել էր, այտերը՝ կարմրել: