ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Ասում են...

Ասում են...
27.06.2008 | 00:00

...թե մոտ ժամանակներս ընդդիմադիր հասարակական, քաղաքական ուժեր ներկայացնող հեղինակավոր գործիչների ներգրավվածությամբ ստեղծվելու է հատուկ հասարակական հանձնաժողով` Ռոբերտ Քոչարյանի հանցագործությունները «քննելու» առաքելությամբ։ Ասում են նաև, թե խոսքը ոչ միայն մարտի 1-ին, այլև պաշտոնավարման ողջ ընթացքում թույլ տված հանցավոր գործողությունների քննության մասին է, ինչի առնչությամբ հունիսի 20-ի հանրահավաքում առանց ենթատեքստի խոսք ասաց նաև Լևոն Տեր-Պետրոսյանը։

Դիտվել է՝ 12270

Մեկնաբանություններ