Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Սերժ Սարգսյանի կոշտ պայմաններն ու Գագիկ Ծառուկյանի մեծ պահանջները

Սերժ Սարգսյանի կոշտ պայմաններն ու Գագիկ Ծառուկյանի մեծ պահանջները
24.05.2012 | 05:02

Ըստ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ԲՀԿ-ի կոալիցիոն կառավարության մաս չկազմելու ԲՀԿ-ի որոշումը պայմանավորված է ՀՀԿ-ԲՀԿ որոշմամբ: «Ամենայն հավանականությամբ, տարբեր օրակարգեր են դրվել սեղանին ու հատման կետ չի եղել: Շատ կոշտ են եղել Սերժ Սարգսյանի դրած պայմանները և շատ մեծ՝ Գագիկ Ծառուկյանի պահանջները»,-այս կարծիքին է Սուրեն Սուրենյանցը, ով համոզված է նաև, որ ցուցակում Օսկանյանի «երկրորդ համար» լինելը չի նշանակում, թե այդ կուսակցության հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը: Ավելին, քաղաքագետը բացառեց «երիտասարդ թոշակառուի» քաղաքականություն վերադարձը:

Ռուզան Խաչատրյան

Դիտվել է՝ 5578

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ