Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ԲՀԿ-ն վայր կդնի պորտֆելները

ԲՀԿ-ն վայր կդնի պորտֆելները
25.05.2012 | 13:13

Չորեքշաբթի հետկեսօրին նախագահական նստավայրում տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյան-Սերժ Սարգսյան հանդիպումը: Երեկոյան` «Փարվանայում» տեղի ունեցած (Դավթաշեն-Աջափնյակ համայնքի` Արման Սահակյանի կողմից կազմակերպված) միջոցառումից հետո, կառավարական ամառանոցում Սերժ Սարգսյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանին. հանդիպմանը մասնակցել է նաև Հովիկ Աբրահամյանը:
Համաձայնություն չի կայացել: Կոալիցիա չի լինի։
Այսպիսով, ԲՀԿ-ն վայր կդնի իր բոլոր պորտֆելները: Այնուհանդերձ, ԲՀԿ-ն առանձնապես չի ցանկանում դառնալ արմատական ընդդիմություն, սակայն կիսահղի երբեք չեն լինում, և ստիպված կլինի լեգիտիմացնել իր ընդդիմադիր կարգավիճակը:
Ի՞նչ հետևանքներով, ցույց կտա ապագան:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4032

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ