Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Գեղարվեստի կոմբինատի կերպարվեստագետները կաշխատեն նոր արվեստանոցներում

Գեղարվեստի կոմբինատի կերպարվեստագետները կաշխատեն նոր արվեստանոցներում
26.05.2012 | 00:53

Հայաստանի նկարիչների միության գեղարվեստի կոմբինատը 20-ամյա «գործադուլից» հետո առաջին գործն էնախաձեռնել: Քանդակագործ Գարեգին Դավթյանը մարմարից քանդակ է կերտում: Կոմբինատի տնօրեն Մարտուն Հարությունյանի ղեկավարությամբ, ով 2011 վերջերից է ստանձնել տնօրենի պարտականությունները, նախ 19 հազար քմ տարածքում տարիներ շարունակ կուտակված աղբն է մաքրվել: Գեղարվեստի կոմբինատի տարածքից 120 բեռնատարով աղբ է դուրս բերվել: Այժմ քանդակի և քարի մշակման արտադրամասն ընդունում է առաջին այցելուներին, հարդարվում է բակը: Շուտով ստեղծագործական արվեստանոց չունեցող կերպարվեստագետները լիարժեք աշխատանքային պայմաններում կաշխատեն նոր արվեստանոցներում:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Մարտուն Հարությունյան
  • Արվեստանոց
  • Արվեստանոց 1
Դիտվել է՝ 6920

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ