Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Աֆղանստանում մոլեգնում են ջրհեղեղները

Աֆղանստանում մոլեգնում են ջրհեղեղները
24.06.2012 | 11:59

Աֆղանստանի հյուսիսային շրջաններում ուժգին ջրհեղեղներ են, ինչի հետևանքով ավելի քան 37 մարդ է զոհվել։ Մի քանիսն անհետ կորած են համարվում։ Հինգ օր տեղացող անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները քանդել են 100-ից ավելի շինություններ, քշել-տարել տասնյակ խոշոր եղջերավոր կենդանիների։ Չնայած եղանակային վատ պայմաններին՝ այժմ այդ տարածքներում որոնողափրկարարական աշխատանքներն են իրականացվում:

Դիտվել է՝ 1935

Մեկնաբանություններ