Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Դուք վաղը չեք միանա համացանցին

Դուք վաղը չեք միանա համացանցին
08.07.2012 | 12:51

Հուլիսի 9-ին ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն ժամանակավորապես անջատելու է DNS սերվերները` DNS Changer վիրուսով վարակված համակարգիչների սպասարկման ժամկետը լրանալու պատճառով: Այս վիրուսով համացանցի օգտատերերից գողացվում են բանկային քարտերի տվյալները և կիբեռհնարամիտները 14 միլիոն դոլար են յուրացրել: Վիրուսով վարակված են 450000 համակարգիչներ ամբողջ աշխարհում, 85000-ը` ԱՄՆ-ում: Չի բացառվում, որ սերվերների անջատման հետևանքով հենց ձեր բախտը չբերի և դուք չկարողանաք միանալ համացանցին:

Դիտվել է՝ 1849

Մեկնաբանություններ