Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Կրասնոդարի ջրհեղեղից զոհերի թիվը հասնում է 200-ի

Կրասնոդարի ջրհեղեղից զոհերի թիվը հասնում է 200-ի
08.07.2012 | 13:33

ՌԴ Կրասնոդարի երկրամասի ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասնում է 200-ի։ Այս մասին հայտարարել է Կրասնոդարի երկրամասի քննչական վարչության ղեկավարի տեղակալ Իվան Սենգերովը: Աղետի հետևանքով ավելի քան 12 հազար մարդ է տուժել։
ՌԴ քննչական վարչությունը ջրհեղեղի հետևանքով զոհերի փաստով քրեական գործ է հարցուցել։ Քննչական վարչությունը հաստատել է, որ Նեբորջաևսկոյե ջրամբարից ջրհեղեղի ժամանակ ջուր են բաց թողել։ «Հյուսիսային Կովկասի բնապահպանական դիտարկում» շարժման ներկայացուցիչ Սուրեն Ղազարյանն ավելի վաղ BBC-ին տված հարցազրույցում նշել էր, որ ջրհեղեղի պատճառները չափից շատ տեղումներն են և ջրամբարից ջրի մեծ քանակի բացթողումը։
Գելենջիկ, Կրիմսկ, Նովոռոսիյսկ և մի շարք այլ բնակավայրերում ջրի տակ է մնացել մոտ 5 հազար բնակելի տուն: Մոտ 30 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության: Գազատար խողովակների վնասվելու պատճառով Կրիմսկում մասամբ խախտվել է նաև գազամատակարարումը:
Նշենք, որ հուլիսի 9-ին Կրասնոդարի երկրամասում սուգ է հայտարարված:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 10755

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ