Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Վարդան Ղուկասյանը հրաժարական է տվել

Վարդան Ղուկասյանը հրաժարական է տվել
21.07.2012 | 20:18

Shirakcentre.org կայքը հաղորդում է, որ Գյումրիում կայացած ՀՀԿ-ի մարզային կառույցի նիստում մարզային խորհրդի ղեկավարի պաշտոնից հրաժարական տված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փոխարեն ընտրվել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության երկարամյա պետ Սահակ Մինասյանը:

Նիստը վարել է ՀՀԿ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Shirakcentre.org կայքի տեղեկությունով, Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրաժարական է տվել, քանի որ իշխանությունները Ղուկասյանին արգելել է առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում:

Դիտվել է՝ 3018

Մեկնաբանություններ