Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Հիմնանորոգվում է Գավառի թատրոնը

Հիմնանորոգվում է Գավառի թատրոնը
27.07.2012 | 14:59

Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի հիմքերի և նկուղային հարկի ամրացումից հետո սկսվել են բեմի ապամոնտաժման աշխատանքները:

Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի, բեմի ապամոնտաժումից հետո թատրոնում կկատարվեն ամրացման աշխատանքներ:
Նշենք, որ նախնական շինաշխատանքների համար ՀՀ պետբյուջեից հատկացվել էր շուրջ 70 մլն դրամ: Թատրոնի բեմական մասն ու հիմնանորոգումն ավարտին հասցնելու համար կպահանջվի ևս 150 մլն դրամ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3209

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ