Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Վարսերում կառուցվել է Գրիգոր Նարեկացի անվամբ նոր մատուռ

Վարսերում կառուցվել է Գրիգոր Նարեկացի անվամբ նոր մատուռ
27.07.2012 | 15:04

Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի Սուրբ Նարեկ մատուռի կողքին կառուցվել է Սուրբ Գրիգոր Նարեկացի անվամբ նոր մատուռ: Կառույցի համար ծախսվել է մոտ 50 հազար դոլար, որը որպես բարեգործություն հատկացրել են Վարսերի բնակիչ Ազատ Պետրոսյանն ու նրա երեք որդիները: Մատուռի օծման արարողությունը կատարվել է երեկ` Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ:

Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվությամբ, և փոքր, և մեծ մատուռների վերականգնման և շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել են 2010 թվականից, նախագծել է Կոտայքի մարզի գլխավոր ճարտարապետ Վաչիկ Թադևոսյանը: Վերջինիս ճարտարապետությամբ Գեղարքունիքի մարզում կառուցվել է նաև Ծաղկունքի Սուրբ Սարգիս եկեղեցին:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 6508

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ