Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Այսօր «Գորիս-Խնձորեսկ» ավտոմայրուղու վրա տեղի է ունեցել ավտովթար

Այսօր «Գորիս-Խնձորեսկ» ավտոմայրուղու վրա տեղի է ունեցել ավտովթար
28.07.2012 | 23:06

Այսօր վաղ առավոտյան «Գորիս-Խնձորեսկ» ավտոմայրուղու 11-րդ կմ հատվածում «ՎԱԶ 21 099» մակնիշի ավտոմեքենան չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել մոտակա ձորը, ինչի հետևանքով բռնկվել է հրդեհ:

Ըստ ՀՀ Արտակարգ իրավիճաների նախարարության կայքի, վթարից տուժածներին (1954թ. ծնված Սլավիկ Գևորգյանին, 1956թ. ծնված Անահիտ Գևորգյանին, 1972 թ. ծնված Ռուզաննա Մանգասարյանին և 1992թ. ծնված Աննա Գյուլնազարյանին) օգնության են հասել մարզային փրկարարական ծառայության աշխատակիցները` վերջիններիս տեղափոխելով Գորիսի բժշկական կենտրոն:
Ըստ տեղեկատվության, տուժողները, որոնց վիճակը միջին ծանրության է և կայուն, Մասիս քաղաքի բնակիչներ են: Նրանք բարեկամներին այցելելու նպատակով մեկնելիս են եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:



Դիտվել է՝ 3616

Մեկնաբանություններ