Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ասում են...

Ասում են...
11.09.2012 | 03:16

...թե կիրակի օրը «ՈՒրարտու» ռեստորանային համալիրում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը` նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ, «մերձեցման» երեկո` հավաք-ընթրիք է կազմակերպել` արտաքին ոլորտում համագործակցության խնդիրների «քննարկման» օրակարգով: Ընթրիքին մասնակցել են և՛ Վարդան Օսկանյանը, և՛ Ալեքսանդր Արզումանյանը, և՛ Էդուարդ Նալբանդյանը: Որքան էլ տարօրինակ է, միմյանց նկատմամբ բավականին ջերմ վերաբերմունք են ունեցել: Չմոռանանք, որ այս ընթացքում Վարդան Օսկանյանը երբեք չի կորցրել ՀՀ արտաքին քաղաքականությունը քննադատելու որևէ առիթ: Չնայած արտահերթ նիստում Սաֆարովի արտահանձնմանը վերաբերող նրա ելույթը բավականին մեղմ էր «կառուցված:

Դիտվել է՝ 4640

Մեկնաբանություններ