Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ի՞նչ կլիներ աշխարհի հետ, եթե...

Ի՞նչ կլիներ աշխարհի հետ, եթե...
14.09.2012 | 17:09

RIA novosti-ի փոխանցմամբ, Մուհամեդ Նուրը (սալաֆիական «Ալ նուր» կուսակցություն) լրագրողներին տեղեկացրել է, թե, որպես «Մուսուլմանների անմեղությունը» սկանդալային ֆիլմի այլընտրանք, Եգիպտոսի իսլամականները Մուհամեդ մարգարեի կյանքի մասին պատմող մեկ ժամ տևողությամբ նոր ֆիլմ են նկարելու։

Մուհամեդ Նուրը հրապարակել է ֆիլմի նախնական անվանումը, որ է` «Ի՞նչ կլիներ աշխարհի հետ, եթե չլիներ Մուհամեդ մարգարեն»։
Հավելենք, որ ֆիլմի սցենարը գրելու համար սալաֆիական շարժումն արդեն իսկ ձևավորել է խումբ։ Սցենարը պատրաստ կլինի մեկ ամսից։ Այդ ընթացքում կձևավորվի նկարահանող խումբը։
Ֆիլմի լեզուն կլինի արաբերենը, բայց այն կթարգմանվի անգլերեն ու ֆրանսերեն։

Դիտվել է՝ 1906

Մեկնաբանություններ