Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Ասում են...

Ասում են...
16.10.2012 | 11:59

...թե ՌԴ դեսպանի վերջին հայտարարությունները պայմանավորված են ոչ միայն ենթագիտակցական այն նուրբ հանգամանքով, որ Վյաչեսլավ Կովալենկոն եղել է Վրաստանում ՌԴ վերջին դեսպանը, և հիմա պարոն դեսպանն ում հանդիպում, մի հազար ժամ միայն Վրաստանից է «գյալաջա» անում, որովհետև անչափ «վաղ» կորցրեց նրան, կիսատ թողեց իր պաշտոնավարումը, հետ կանչվեց օգոստոսյան պատերազմի պատճառով, այլև ռուսական կողմին չի «դզում» այն հանգամանքը, որ բոլոր հետխորհրդային երկրներում ինչ լինում է, ամեն ինչում «Վասյան» է մեղավոր: Մի անգամ պե՞տք էր ասել` «Վասյա՞ն տուտ պրիչյոմ». արձանագրում են մեր ռուսիստ բարեկամները` անդրադառնալով «Հայրենակիցներ» ծրագրի առնչությամբ հնչած դեսպանի մտքերին:
Բայց դե, ոնց երևում է, հերթական անգամ «Վասյան» էլի… Նկատի ունենք Հայաստանի և Ռուսաստանի միջև օրերս ստորագրված համաձայնագիրը, որով կարծես ոչ ևս է արվում այդ ծրագիրը:

Դիտվել է՝ 3009

Մեկնաբանություններ