Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

48-ժամյա գործադուլ՝ Հունաստանում

48-ժամյա գործադուլ՝ Հունաստանում
06.11.2012 | 12:36

Հունաստանի խոշորոգույն արհմիութենական կազմակերպությունները, որ ներկայացնում են և՜ մասնավոր, և՜ պետական հատվածները, այսօր սկսում են 48-ժամյա համընդհանուր գործադուլ, որն ուղղված է կառավարության ընդունած տնտեսական խիստ միջոցների և կառուցվածքային փոփոխությունների դեմ։ Հունաստանի կառավարությունն այդ փոփոխությունները մտցրել է արտաքին վարկատուների (Եվրամիություն, Եվրոպական կենտրոնական բանկ, Միջազգայտի արժութային հիմնադրամ) ճնշման ներքո։
Գործադուլի օրերին Հունաստանում փակ կլինեն պետական կառույցները, կրթօջախները, շատ խանութներ, չեն աշխատի գնացքները, կդադարեցվեն լաստանավային փոխադրումները։ Շորեքշաբթի մի քանի ժամով կփակվի երկրի օդային տարածքը։ Գործադուլները կուղեկցվեն զանգվածային ցույցերով։ Նշենք, որ վաղը հունական խորհրդարանում նախատեսված է տնտեսական խիստ միջոցների և կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ փաթեթի քվեարկությունը։ Համաձայն այդ փաստաթղթի՝ թոշակային տարիքը 65-ից բարձրացվում է 67-ի։

Դիտվել է՝ 2500

Մեկնաբանություններ