ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Կոլումբիայի ապստամբները պատրաստ են բանակցությունների

Կոլումբիայի ապստամբները պատրաստ են բանակցությունների
13.11.2012 | 13:22

Կոլումբիայի ազգային ազատագրական բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են խաղաղ բանակցությունների։ Ազգային ազատագրական բանակը հարավամերիկյան այս երկրում երկրորդ խոշորագույն խմբավորումն է, որ ապստամբել է երկրի իշխանության դեմ։ Բանակցությունների պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունը տեղադրված է ապստամբների պաշտոնական կայքում։
Միաժամանակ բանակցությունների է պատրաստվում նաև երկրի մեկ այլ խոշոր խմբավորում՝ Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերը։ Բանակցությունները նախատեսվում է սկսել առաջիկա օրերին Կուբայում։ Երկու խմբավորումներն էլ ձախ-արմատական գաղափարների կրող են և պայքարում են Կոլումբիայում սոցիալիստական կարգերի հաստատման համար։ ԱՄՆ-ում և Եվրամիությունում այս կազմակերպությունները համարվում են ահաբեկչական։

Դիտվել է՝ 2585

Մեկնաբանություններ