ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Պայթյուն և զորհեր՝ Պակիստանում

Պայթյուն և զորհեր՝ Պակիստանում
24.11.2012 | 13:31

Ավելի քան 6 մարդ է զոհվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Դերա Իսմայիլ Խան քաղաքում՝ շիաների մզկիթի մոտ, տեղի ունեցած պայթյունից։ Զոհերից 3-ը երեխաներ են։ Պայթյունի պահին մզկիթում տեղի էր ունենում կրոնական արարողություն։ Դերա Իսմայիլ Խան քաղաքում գործում են սունիների զինված խմբավորումներ։ Ռումբը պահված էր աղբակույտի մեջ: Այն պայթել է, երբ մոտով անցում էր շիաների մի խումբ:

Դիտվել է՝ 2567

Մեկնաբանություններ