ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

100 զոհ՝ Բանգլադեշի կարի ֆաբրիկայում

100 զոհ՝ Բանգլադեշի կարի ֆաբրիկայում
25.11.2012 | 15:03

Ավելի քան 100 մարդ է զոհվել Բանգլադեշի կարի ֆաբրիկայում բռնկված հրդեհից։ Այդ մասին հայտնում են տեղի իշխանությունները։ Հրդեհը սկսել է երեկ ուշ երեկոյան և շատ արագ տարածվել է բազմահարկ շենքում։ Ֆաբրիկան գտնվում է մայրաքաղաք Դակայի արվարձանում։ Հրդեհի առաջացման պատճառն անհայտ է, սակայն հայտնի է, որ այն սկսել է շենքի առաջին հարկից՝ այդպիսով շենքում արգելափակելով տասնյակ մարդկանց։
Հրդեհը հաջողվել է մարել միայն կիրակի առավոտյան։ Ենթադրվում է, որ բռնկման պատճառ կարող էր դառնալ կարճ միացումը։

Դիտվել է՝ 2359

Մեկնաբանություններ