ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Տիգրան Սարգսյանն ընդունել է Մոլդովայի վարչապետին

Տիգրան Սարգսյանն ընդունել է Մոլդովայի վարչապետին
01.12.2012 | 16:25

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին, ով Երևանում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին: Ողջունելով հյուրին կառավարությունում վարչապետը նշել է. «Վստահ եմ, որ Ձեր այցը Հայաստան նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը և նոր խթան կհանդիսանա հայ-մոլդովական կապերի հաստատման գործում»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մոլդովայի վարչապետն ընդգծել է, որ իր երկիրը շահագրգռված է խորացնելու և ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերությունները: Վլադ Ֆիլատը նշել է, որ Մոլդովան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը՝ ԱՊՀ-ի և Արևելյան գործընկերության շրջանակում:
Զրուցակիցներն անբավարար են գնահատել երկկողմ տնտեսական հարաբերությունների ընթացքը: Այդ համատեքստում, կարևորվել է հայ-մոլդովական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են այդ ուղղությամբ կատարել հստակ քայլեր՝ մշակել տնտեսական համագործակցության զարգացման նոր օրակարգ:
Տիգրան Սարգսյանը և Վլադ Ֆիլատը կարևորել են նաև փորձի փոխանակումը իրականացվող բարեփոխումների ուղղությամբ և այդ համատեքստում քննարկել մի խումբ հարցեր:

Դիտվել է՝ 1784

Մեկնաբանություններ