ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Եգիպտոսում դարձյալ հեղափոխական իրավիճակ է

Եգիպտոսում դարձյալ հեղափոխական իրավիճակ է
04.12.2012 | 12:56

Այսօր Եգիպտոսի միացյալ ընդդիմությունը կկազմակերպի երթ դեպի նախագահական նստավայր։ Տասնյակ կուսակցություններ մտադիր են երեկոյան բողոքի ցույց անցկացնել իսլամիստների վարած քաղաքականության դեմ։
Շատ թերթեր և հեռուստաընկերություններ այսօր չեն տպագրվի և եթե չեն հեռարձակվի՝ ի նշան բողոքի։ Նշենք, որ երեկ դադարեցրել էր աշխատանքը նաև երկրի սահմանադրական դատարանը, որը պետք է նախապատրաստեր դեկտեմբերի 15-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեն։
Եգիպտոսի ժողովուրդը բողոքում է նախագահ Մուրսիի վարած քաղաքականության դեմ, որը սպառնում է Եգիպտոսը վերածել բռնապետության։

Դիտվել է՝ 2181

Մեկնաբանություններ