ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Ճապոնիան նոր վարչապետ ունի

Ճապոնիան նոր վարչապետ ունի
26.12.2012 | 13:06

Ճապոնիայի վարչապետ Յոսիխիկո Նոդայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել, ոպեսզի խորհրդարանը կարողանա պաշտոնապես քվեարկել նոր վարչապետի՝ պահպանողական Սինձո Աբեի օգտին։ Կառավարությունը հրաժարական է տվել այսօր առավոտյան հրավիրված հատուկ հանդիպման ընթացքում։
58-ամյա Աբեն հայտնի է իր ազգայնական հռետորականությամբ։ Նրա գլխավորած լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը դեկտեմբերի 16-ին հաղթանակ է տարել ընտրություններում։ Մինչ այդ կուսակցությունը երեք տարի ընդդիմության շարքերում էր։
Աբեի քաղաքական օրակարգում հարևան Չինասատանի հետ հարաբերությունների կայունացումն է, ինչպես նաև՝ Ճապոնիան բազմամյա դեֆլյացիայից դուրսբերումը։

Դիտվել է՝ 2292

Մեկնաբանություններ