ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Հայաստանի նախագահի ընտրությունները դիտարկելու համար ժամանելու են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 274 դիտորդներ

Հայաստանի նախագահի ընտրությունները դիտարկելու համար ժամանելու են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 274 դիտորդներ
10.01.2013 | 18:30

Փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի նախագահի ընտրությունները դիտարկելու համար ժամանելու են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 274 դիտորդներ, տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը: Ըստ այդմ, հունվարի 14-ին, Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 24 երկարաժամկետ դիտորդներ,

իսկ փետրվարի 15-ին` 250 կարճաժամկետ դիտորդներ: Դիտորդական առաքելությունը, որի կազմում 13 միջազգային փորձագետ է, ղեկավարելու է Հայդի Տալյավինին: Առաքելության աշխատանքը Հայաստանում կտևի 8 շաբաթ:
Ընտրությունների հաջորդ օրը դիտորդական առաքելությունը հայտարարություն կանի իր աշխատանքի միջանկյալ արդյունքների մասին, իսկ 8 շաբաթ անց կներկայացնի վերջնական զեկույցը:

Դիտվել է՝ 1420

Մեկնաբանություններ