ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Կվերագործարկվի՞ աբխազական երկաթուղին

Կվերագործարկվի՞ աբխազական երկաթուղին
19.01.2013 | 14:34

Վրաստանի Ռազմավարական և միջազգային հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Ռոնդելին աբխազական երկաթուղու վերաբացման առնչությամբ գտնում է, որ հարցի լուծումը կախված է ոչ միայն Հայաստանից ու Վրաստանից, այլև Ռուսաստանից ու Աբխազիայից: Նա հիշեցնում է, որ ժամանակին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին էլ փորձում էր այդ հարցը լուծել, բայց պարզվեց, որ խանգարող գործոններն ավելի շատ են: «Իրենք` աբխազներն այնքան էլ չեն ուզում: Եթե Վրաստանն ու Ռուսաստանը գան միասնական դիրքորոշման, չպետք է մոռանալ, որ կա նաև Ավխազիան, որը մենք չենք ճանաչում: Այնպես որ` դա բարդ հարց է և մոտ ապագայում հնարավոր չէ բացել երկաթուղին, քանի որ կողմերն ունեն տարբեր դիրքորոշումներ»: Աբխազների չցանկանալը Ալեքսանդր Ռոնդելին բացատրում է քաղաքական նկատառումներով, գտնելով, որ երկաթուղու վերագործարկումը կնպաստի տնտեսական զարգացմանը, բայց քաղաքականորեն կապված է տարածքի կորստի հետ:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2156

Մեկնաբանություններ