ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Մեքսիկայում 150 ոստիկան է ձերբակալվել

Մեքսիկայում 150 ոստիկան է ձերբակալվել
19.01.2013 | 15:01

Ավելի քան 150 ոստիկան է ձերբակալվել Մեքսիկայի հյուսիսային Դուրանգո նահանգում։ Վերջիններս կասկածվում են կազմակերպված հանցագործությունների հետ ունեցած կապերի համար։ Ձերբակալվել են նաև նահանգի երկու քաղաքների՝ Գոմես Պալասիո և Լերդո, անվտանգության համար պատասխանատու պաշտոնյաներ։
Հատուկ գործողության ընթացքում ռազմական ստորաբաժանումները շրջափակել էին նշված քաղաքների ոստիկանական տեղամասերը։
Երկրի նախագահ Էնրիկե Պենիա Նետոն, որ ընտրվել է վերջերս, հայտարարել է, որ կաշառակերության դեմ պայքարն իր վարչակազմի կարևորագույն խնդիրներից է։

Դիտվել է՝ 1850

Մեկնաբանություններ