Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Հայաստանի և Չեխիայի ազգային գրադարանները

Հայաստանի և Չեխիայի ազգային գրադարանները
28.05.2013 | 12:11

ՀՀ մշակույթի նախարարության հրավերով` Հայաստանում է Չեխիայի Հանրապետության մշակույթի նախարար Ալենա Հանակովայի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված է նաև Չեխիայի ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Թոմաշ Բոհմը:

Ինչպես տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման հարցեր՝ թատրոնի, կինոյի, ժամանակակից արվեստի, գրական-թարգմանական, մանկական ծրագրերի կազմակերպման ուղղությամբ
Հայաստանի և Չեխիայի ազգային գրադարանների համագործակցության շրջանակում կիրականացվեն «Հայ գիրքը Չեխիայում» և «Չեխական գիրքը Հայաստանում» մատենագիտական ցանկերի պատրաստում` ներառյալ հայ հեղինակների և Հայաստանի վերաբերյալ գրքերի թարգմանություններ, չեխ հեղինակների թարգմանություններ, Չեխիայի և նրա պատմական տարածքների վերաբերյալ հրատարակություններ:
Նախատեսվում են նաև համատեղ ցուցահանդեսների կազմակերպում, հայ հնատիպ և վաղ շրջանի գրքերի թվային պատճենների փոխանակում, աշխատակիցների փոխայցեր և այլն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3843

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ