Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով

Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ  կստեղծվի թաղման  կառավարական հանձնաժողով
27.09.2013 | 11:22

Սեպտեմբերի 26-ին, կյանքի 84-րդ տարում վախճանվել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի եռակի դափնեկիր, Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, դերասան Սոս Սարգսյանը:

Սոս Սարգսյանը ծնվել է 1929-ին` Ստեփանավան քաղաքում: 1948-ին տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում: Նկարահանվել է 40-ից ավելի ֆիլմերում, առանցքային դերեր է խաղացել «Ձորի Միրո», «Նահապետ», «Մենք ենք մեր սարերը» և այլ սիրված ֆիլմերում: Տասնյակ տարիներ խաղացել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 1991-ին հիմնադրել է Համազգային թատրոնը:
Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի գլխավորությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Դիտվել է՝ 4259

Մեկնաբանություններ