Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Հանրային հեռուստաընկերությունը՝ «Օսկարի» պաշտոնական հեռարձակող

Հանրային հեռուստաընկերությունը՝ «Օսկարի» պաշտոնական հեռարձակող
04.02.2014 | 22:15

Առաջին ալիքի եթերում մարտի 2-ի լույս 3-ին կցուցադրվի կինոյի ոլորտի ամենասպասված իրադարձությունը` Ամերիկյան կինոակադեմիայի 86-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը: Այս մասին տեղեկանում ենք Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից: «Օսկար»-ը, որն այս տարի կվարի հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը, ուղիղ եթերով կհեռարձակվի աշխարհի ավելի քան 225 երկրում։

Մինչ մրցանակաբաշխության ցուցադրությունը, Առաջին ալիքով յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 23:30-ին կինոսիրողները կարող են դիտել օսկարակիր ֆիլմեր:
«Օսկարը» կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակն է։ Ներկայումս «Օսկար» մրցանակը տրվում է 24 հիմնական անվանակարգում։
2013-ին նկարահանված ֆիլմերի համար «Օսկար»-ի են հավակնում «Ստրկության 12 տարիները», «Ամերիկյան խառնաշփոթ», «ՈՒոլ Սթրիթի գայլը», «Ֆիլոմենա» և այլ ֆիլմեր:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2503

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ