Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Ֆեդերիկո Մոնդելչիի «Անմոռանալի Beatles» խորագրով երեկոն

Ֆեդերիկո Մոնդելչիի «Անմոռանալի Beatles» խորագրով երեկոն
17.03.2014 | 18:07

Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Իտալացի հանրահայտ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար` Վահան Մարտիրոսյան):

«Անմոռանալի Beatles» խորագրով երեկոյի ընթացքում հնչելու են սաքսոֆոնի և լարայինների համար գրված «Անմոռանալի Beatles» (մշակումը՝ Ռոբերտո Գրանատայի, ըստ՝ Բիթլզների ստեղծագործությունների ), «Կեսգիշերին» սյուիտները, Իտուրադեի, Ջիրոտոյի, Մոլինելիի ստեղծագործությունները: Երեկոյի ավարտին կհնչի Պիացոլա (Revirado, Meditango):
Ֆեդերիկո Մոնդելչին առաջին անգամ չէ Հայաստանում: Մի առիթով նա ասել է. «Հայաստանում առաջին անգամ համագործակցել եմ Կոստանտին Օրբելյանի հետ: Ի դեպ՝ իրար հետ գնացել ենք մի միջոցառման, որի ընթացքում հնչեց դուդուկ և բոլորը լուռ լսում էին: Հիացած էի, քանի որ նման դեպքերում իտալացիներն ուղղակի խոսում են ու չեն լսում: Հայերն իսկապես հիանալի ունկնդիր են»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1883

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ