Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մոսկվան հերքում է ու հաստատում

Մոսկվան հերքում է ու հաստատում
05.04.2014 | 19:07

«Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորված է նախագահ Սերժ Սարգսյանի ներքաղաքական խնդիրներով»,-«168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը։

«Սա Մոսկվայի հետ կապված է այնքանով, որքանով կարելի է պատկերացնել՝ որպես Մոսկվայի ճնշման հետևանքով կայացված որոշում։ Անշուշտ, Մոսկվան ցանկանում էր ազատվել Տ. Սարգսյանից, բայց, ինչպես հաճախ է լինում այսպիսի իրավիճակներում, ներքաղաքական որոշումները թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում կայացվում են արտաքին քաղաքականության անհրաժեշտության շղարշի տակ։ Այդպես եղավ նախորդ տարվա սեպտեմբերին, երբ ՀՀ-ն արտաքին քաղաքական անհրաժեշտության պատճառաբանությամբ հրաժարվեց եվրաինտեգրումից, թեև, ես կարծում եմ, որ պատճառը բացառապես ներքաղաքական էր։ Նույն կերպ էլ հիմա Մոսկվան դարձավ շատ հարմար ֆոն այն գործողության համար, որին դիմեց Սերժ Սարգսյանը՝ լուծելով բացառապես իր ներքին խնդիրները»,- ասել է նա:

Դիտվել է՝ 1930

Մեկնաբանություններ